KfW-ն €80 մլն վարկ կտրամադրի Հայաստանին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանի՝ ի դեմս ֆինանսների նախարարության, եւ Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջեւ €80 մլն արժողությամբ բազմաոլորտ քաղաքականության վրա հիմնված վարկային համաձայնագրի նախագծին:

Վարկային միջոցները կտրամադրվեն երկու

տրանշով (€40 մլն-ական՝ 2017-ին եւ 2018-ին) եւ կուղղվեն Հայաստանի ջրային եւ կոշտ թափոնների ոլորտներում բարեփոխումների գործընթացի բարելավմանն ու գյուղատնտեսական ապահովագրության մեխանիզմի իրագործմանը:

Վարկը կտրամադրվի տարեկան 2,4% տոկոսադրույքով, մայր գումարի մարման ժամկետը կկազմի 15 տարի, որից 5-ը՝ արտոնյալ:

Ծրագրի ներքո կտրամադրվի €8,3 մլն-ի տեխնիկական աջակցություն: