Մեղրիի ԱՏԳ-ի ստեղծումը՝ վարչապետի ուշադրության կենտրոնում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքներին վերաբերող հարցեր:

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը

վարչապետին զեկուցել է աշխատանքների կատարման ընթացքի մասին, ներկայացրել տեղում իրականացվող միջոցառումները:

Կարեն Կարապետյանը, ընդգծելով ծրագրի կարեւորությունը ՀՀ տնտեսության զարգացման համար, հանձնարարել է շարունակել ուշադրության կենտրոնում պահել Ազատ տնտեսական գոտու կառուցման գործընթացը եւ բոլոր միջոցառումներն իրականացնել ըստ սահմանված ժամանակացույցի: