Կոնվերս Բանկը գործարկել է Shopping Card վճարային քարտը

Կոնվերս Բանկը գործարկել է Shopping Card վճարային քարտը, որը հատուկ մշակվել է գնումների իրականացման համար:

«Shopping Card-ը Հայաստանում նմանը չունեցող վարկային քարտ է, որը հատուկ մշակվել է գնումների իրականացման համար եւ հաճախորդներին

է տրամադրվում անվճար: Այն թույլ է տալիս բանկի գործընկերային ցանցից գնել ցանկացած ապրանք՝ օգտվելով 0% տարեկան տոկոսադրույքով վարկային սահմանաչափի հնարավորությունից՝ գնումն իրականացնելով անկանխիկ եղանակով»,- ասել է Կոնվերս Բանկի Մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Գրիգորի Բաղդասարյանը:

Ինչպես նշել են բանկում, վարկային սահմանաչափի առավելագույն գումարը 2 մլն դրամ է, առավելագույն ժամկետը՝ 36 ամիս:

«Վարկավորման որոշումը կայացվում է՝ հիմնվելով սքորինգի ավտոմատ համակարգի կողմից հաճախորդի անհատական տվյալների մշակման արդյունքում ստացված պատասխանի հիման վրա, 15 րոպեում: Դրական որոշման կայացման դեպքում հաճախորդն անմիջապես տեղում ստանում է պահանջվող ապրանքի ձեռքբերման համար անհրաժեշտ վարկային քարտը»,- ընդգծել է Գրիգորի Բաղդասարյանը:

Բանկում տեղեկացրել են, որ իրենց գործընկերային ցանցում ներկայում ընդգրկված են «Էլդորադո», «Կոալա», «ԷՍ Կահույք» եւ «Բիանկի» խանութները, եւ նրանց թիվը հետագայում ավելանալու է: