Երեւանում կհիմնվի գերմանական ներդրումներով նոր բիզնես կենտրոն

Երեւանում կբացվի նոր բիզնես կենտրոն, որի ներդրումները կազմել են շուրջ $2 մլն։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ այս մասին այսօր հայտնել է գերմանացի ներդրող Բեռնի Զիլդենմանը՝ նախարար Սուրեն

Կարայանի հետ հանդիպմանը:

Սկզբնական փուլում, ըստ ներդրողի, կստեղծվի 20 նոր աշխատատեղ։ Բեռնի Զիլդենմանի խոսքով՝ իրենք ունեն Հայաստանում ներդրումային գործունեությունը շարունակելու ծրագրեր։

Հանդիպման ընթացքում Սուրեն Կարայանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային եւ գործարար միջավայրի գրավչությունները եւ հավելել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է ներդրողների հետ քննարկելու աջակցության մեխանիզմները։