Համաշխարհային շուկաներում շոշափելի ցնցումներ են տեղի ունենում

 

Ընդ որում, դրանք մի կողմից դրական են, մյուս կողմից՝ բացասական: Մասնավորապես պղնձի գինը տարեկան ռեկորդ է սահմանել: Ընդամենը 3 շաբաթում մեկ տոննայի գինը 4600 դոլարից հասել է  5600 դոլարի, ինչը ամենաբարձր գինն է վերջին մեկ տարում: Եթե այս գինը պահպանվի, ապա հաջորդ տարվա սկզբից կավելանան մեր հանքարդյունաբերության ձեռնարկությունների վճարելիք հարկերը:

Մյուս կողմից սակայն նավթի` արդեն 3 շաբաթ տեւող էժանացումը հանգեցրել է ռուսական ռուբլու արժեզրկմանը: Սա էլ իր հերթին բացասաբար է ազդում տրանսֆերտների հաշվին ապրող մեր հայրենակիցների, նաեւ՝ դեպի ՌԴ ապրանք արտահանողների եկամուտների վրա: