Ծառայություններ

1. Հաշվապահական Ծառայություններ

1.1 Ընկերությունն առաջարկում է բարձրորակ և երաշխավորված Հաշվապահական ծառայությունների հեռահար մատուցում (accounting outsourcing):

Այս ծառայության տեսակի առավելությունները:

  • Նոր Ստեղծվողների համար՝ Հարկային պլանավորում, Կազմակերպաիրավական ձևի ընտորություն, Կազմակերպության գրանցում;
  • Մշտապես ստանում եք անվճար Հարկային Խորհրդատվություն, ոչ թե մեկ հոգուց՝ Ձեր մոտ նստակյաց, միայն մեկ ուղղությամբ հմտացած հաշվապահից, այլ մի ամբողջ հաշվապահական թմից;
  • Ստանում եք Հաշվապահական ծառայություններին հարակից այլ ծառայություններ միասնական շղթայով՝ կադրային գործ, իրավաբանական աջակցություն, ստանդարտ պայմանագրերի անվճար տրամադրում, փաստաթղթերի առաքման ծառայություն;
  • Ձեր կազմակերպության ստուգումներն իրականացվում են Ձեր  գրասենյակից դուրս՝ Հաշվապահական գրասենյակում;
  • Ձեր կազմակերպությանը կցված հաշվապահական գրասենյակի պատասխանատու հաշվապահի բացակայության, կամ հեռացման դեպքում, անցնցում փոխարինվում է մեկ այլ պատասխանատու հաշվապահով;
  • Հաշվապահական ընկերությունը, կնքելով Պայամանգիր, ինքնուրույն է պատասխանատվություն է կրում հնարավոր սխալանքների արդյունքում առաջացած տույժերի, տուգանքների համար, այլ ոչ թե Ձեր ընկերության ֆիզիկական անձ հաշվապահն, որին շատ դեպքերում հնարավոր չի լինում փոխհատուցման ենթակա գումար առաջադրել;
  • Աջակցություն եք ստանում, անընդհատ օրենսդրական փոփոխություններին հետևող, սեմինարներ ու քննարկումներ կազմակերպող Հաշվապահական թմից;
  • Ավելի մատչելի են լինում հաշվապահական ծառայությունների ամսական արժեքը, քան մեկ առանձին անձ վարձելիս;
  • Խնայում եք հաշվապահական հաշվառման վարման համար անհրաժեշտ ռեսուրսների ծախսերը՝ գրենական, համակարգչային, հաշվապահական ծրագրեր, աշխատատեղ և այլն;
  • Հաշվապահական ընկերությունն է պատասխանատվություն կրում Ձեր կազմակերպության խիստ հաշվառման փաստաթղթերի պահպանման, կոմերցիոն գաղտնիքի չհրապարակման համար;
  • և այլ մատչելի, խնայող ծառայությունների փաթեթ մեկ տեղում:

1.2 Profit Partners Company (PPC) ընկերության Հաշվապահական ծառայություններից օգտվելու դեպքում, բացի վերոհիշյալ թվարկված առավելությունից, ստանում եք նաև այլ առավելություններ, որոնք ՀՀ-ում չեք գտնի այլ ընկերությունների կողմից առաջարկվող ծառայությունների ցանկում՝

  • Եթե Հաշվապահական Ծառայություններից օգտվող կազմակերպությունը, բավարարում է Գործընկեր-Բաժնետեր լինելու չափորոշիչներին, ապա գործընկեր կազմակերպությունը հանդիսանում է PPC-ի փայատեր, ստանում շահաբաժին, մասնակցում ըկերության կառավարման, Մեխանիկորեն հանդիսանում է մյուս գործընկերության մոդելների՝ ,,Profit Partners Club (Link)’’ և ,,Profit Partners Council (link)’’ լիիրավ անդամ և օգտվում այդ մոդելներով ընձեռնված հնարավորություններից;
  • Հաշվապահական Ծառայությունների մատուցումից առաջացող հնարավոր ռիսկերը ապահովագրված են ապահովագրական ընկերությունում;
  • Բացի ընթացիկ հաշվապահական ծառայություններից, ստանում է  գործընկերային անվճար աջակցություն PPC թիմի կողմից;
  • Պատվիրակում այն անհրաժեշտ գործառույթների իրականացումը, բանակցումը կամ հնարավոր պատվիրատուների ներգրավումն իր կազմակերպության զարգացման համար, PPC թմին, կամ մյուս գործընկերներին;
  • և այլ գործառույներ, որոնք հասանելի են Գործընկեր-Բաժնետեր–ի համար:

2. Ներքին Աուդիտ, Due Diligence

2. Ներքին Աուդիտ, Due Diligence:

2.1 Ընկերության գործող հաշվապահության ստուգում, վերականգնում:

  • Գործող ընկերության, որոշակի ժամանակահատվածի հաշվապահական հաշվառման ստուգում,
  • Հնարավոր սխալների դուրսբերում, արձանագրության կազմում;
  • Հաշվետվությունների, հայտարարությունների ճշգրտում, հարկերի հայտարարագրում;
  • Գործող Հաշվապահության վերականգնում, հաշվապահական հաշվառման մեխանիզմների ներդնում:

2.2 Due Diligence

  • Ներդրումային ռիսկի, ներդրումներիառարկայի,անկախ գնահատում;
  • Ընկերության ֆինանսական վիճակի՝ այդ թվում հարկային պարտավորությունների, գնորդ-մատակարար շղթայի, շուկայական դիրքի ուսումնասիրություն;
  • Գնվող ընկերության ոտենցիալ ռիսկերի գնահատում;
  • Նախքան բիզնես գնելը, իրականացվող հաշվապահական, ֆինանսա-տնտեսական համապարփակ ուսումնասիրություն, վերլուծություն;
  • Ամփոփ վերլուծության ներկայացում:

3. Հավատարմագրային կառավարում

  • Գործող ընկերության ժամանակավոր կառավարման ստանձնում;
  • Մենեջերական, Ֆինանսական, Հաշվապահական, Իրավաբանական, Մարքեթինգային անձանակազմի, ինչպես առանձին, այնպես էլ միասնական, ժամանակավոր փոխարինում;
  • Առողջացման ծրագրի կազմում:

4. Ապրանքային նշանի գրանցում, իրավաբանական աջակցություն

5. Ներդրումների ներգրավում, գործարար կապերի ստեղծում