Մենք

PROFIT PARTNERS COMPANY (PPC)-ն, դա Հաշվապահական ընկերության հենքի վրա ստեղծված, փակ բաժնետիրական ընկերություն է, որի հիմնադրման հիմնական նպատակն է բարձրորակ և փոխշահավետ բիզնես-խորհրդատվական ծառայություններ մատուցել իր Պատվիրատուներին՝ վերջիններիս դարձնելով հիմնական գործընկեր: Հիմնական սկզբունքն է PPC-ի Պատվիրատուները Գործընկերն են և PPC-Պատվիրատու(Գործընկեր) համագործակցությունը պետք է լինի փոխշահավետ, իրար լրացնող, միմիյանց հզորացնող, փոխադարձ վստահության վրա կառուցված ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ:

Հայաստանում առաջին անգամ, ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ այս մոդելով ստեղծված ընկերության հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ ընկերության ծառայություններից օգտվող գործընկեր-կազմակերպությունները, եթե բավարարում են ընկերության ստեղծման հայեցակարգով սահմանված չափորոշիչներին՝ դառնում են PPC-ի ԲԱԺՆԵՏԵՐ:

 

Գործընկեր-Փայատիրության ձևավորման մոդելը

Որպես առաջնային քայլ, հենց PPC-ն հենց ինքը գնաց ընդառաջ, իր օրինակով Գործընկերության քայլ անելով՝ ի սկզբանե Գործընկեր-Բաժնետեր դարձնելով PPC-ի Հաշվապահական ծառայություններից օգտվող կազմակերպություններին: Այդ նպատակով այն առևտրային կազմակերպությունները որոնք բավարարեցին «Հաշվապահական Գործընկեր» լինելու պայմաններին, PPC-ի հիմնադիր Հակոբ Ավագյանի հետ միասին հիմնադրեցին PPC ՓԲԸ-ն՝ յուրաքանչյուր գործընկեր դառնալով ընկերության 20 տոկոս բաժնետոմսերի 20/48-րդ մասի սեփականատերեր: Բաժնետոմսերի նման տեղաբաշխվածությունը բխում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի տրամաբանությունից՝ ՓԲԸ-ն կարող է ունենալ ոչ ավել քան 49 բաժնետեր, իսկ 20 տոկոսի միջև տեղաբաշխումը բխում է հարկային օրենսդրության փոխկապակցվածության սահմանումից:

Պաշտոնական Գրանցում, Հիմնադիրներ

ԵՎ այսպես, 2016թ-ի հուլիս ամսին հիմնադիրների կողմից հաստատվեց  ընկերության ստեղծման հայեցակարգը, ստորագրվեց հիմնադիրների միջև «Փրոֆիթ Փարթնըրս Քոմփընի» ՓԲԸ-ի Հիմնադրման մասին» ընկերության հիմնադրման մասին Թիվ_001 պայմանագիրը, իսկ օգոստոս ամսին պաշտոնապես գրանցվեց «ՓՐՈՖԻԹ  ՓԱՐԹՆԸՐՍ ՔՈՄՓԸՆԻ» Փակ Բաժնետիրական Ընկերությունը:

Ընկերության Հիմնադիրներ դարձան՝