«… այս ընկերությունը թվով հինգերերորդ է որը հիմնում եմ, բոլոր նախորդները, անկախ իրենց ոլորտային տարբերություններից, ժամանակի ընթացքում օտարել եմ, բայց հպարտ եմ, որ նրանք առանց ինձ շարունակում են ապրել և ծաղկել:
Մեր օրերում, նոր բիզնես հիմնելը նման է նոր գյուտ անելուն: Դու պետք է փորձես չկրկնվես քո բիզնես գաղափարով, չնմանակես քո նախորդներին և եթե հնարավոր է լինես առաջինը՝ կամ քո երկրում, կամ աշխարհում: Վերջինը իհարկե ամենաիդեալականը կլինի, քանի որ այսօր աշխարհում արդեն առկա է նոր բիզնես գաղափարների սով, մարդը գնալով ավելի խելացի է դարձել և նրան քիչ բաներով կարող ես զարմացնել, կամ ստիպել, որ օգտվեն հենց քո ստեղծած բիզնեսի պրոդուկտից: Բիզնես հիմնելիս դու ինքդ պետք է սիրահարվես, հավատաս այդ գաղափարին, օրերով, ամիսներով ապրես այդ գաղափարով և դրանից հետո դուրս բերելով բիզնես արդյունավետությունը, շահութաբերությունը՝ վարակես այդ գաղափարով մյուսներին:
Այստեղ, հիմքում դրել ենք ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ: Ի սկզբանե բաժնետիրական Համագործակցություն կառուցելով, միանգամից լուծում ենք նաև մի քանի կառավարչական հարցեր, օրինակ՝ մեր ընկերության աշխատակիցը գիտակցում է, որ իր թերանալու կամ վատ աշխատելու արդյունքում վնաս կարող է պատճառել ոչ թե միայն Պատվիրատուին, այլ հենց իր գործատուի սեփականատիրոջը… և այլ մեխանիզմներ:
Մենք չենք վերաբերվում մեր Պատվիրատուներին զուտ որպես հաճախորդ, նախ դրա իրավունքը չունենք, հետո իմաստ չկա, քանի որ հիմքում դրված է մեկ միասնական սկզբունք «Աճում ենք մենք, Աճում է Ձեր եկամուտը», որը նույնպես փոխադարձ է: Մենք ճիգեր ենք գործադրում, ստեղծում նոր գործարար կապեր, որպեսզի մեր Գործընկեր-Բաժնետերերը ստեղծեն նոր ընկերություններ, գտնեն ավելի մատչելի մատակարարներ, օպտիմիզացնեն իրենց ծախսերը, գեներացնեն ավելի մեծ շահույթ:
Ինձ թվում է նույնիսկ մեր օրերի համար շատ ակտուալ է ասված Հենրի Ֆորդի բառերը՝
Coming Together is a Beginning, Keeping Together is a Progress, Working Together is a SUCCESS…»
Շնորհակալություն Համագործակցության Համար,
Հարգանքով՝ Հակոբ Ավագյան (This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. )