Նորություններ
Ամերիաբանկը պարզեցրել է վարկավորման գործընթացը
Ուրբաթ 25 Նոյեմբեր 2016
Ամերիաբանկը պարզեցրել է վարկերի տրամադրման գործընթացը` հնարավորություն տալով հաճախորդին մեկ պայմանագրի կնքմամբ օգտվել բանկի տարբեր ծառայություններից:
Նրա խոսքով` եթե նախկինում հաճախորդները ստիպված էին յուրաքանչյուր վարկի համար կնքել առանձին պայմանագիր, ապա այժմ հնարավորություն կստանան կնքել մեկ հիմնական փաստաթուղթ: Արդյունքում կհաստատվի ֆինանսական սահմանաչափ, որի շրջանակում հաճախորդը 1 տարվա ընթացքում կկարողանա օգտվել բանկի պրոդուկտներից` առանց լրացուցիչ վարկունակության գնահատման:
Մասնավորապես, ընկերությունների համար սահմանված հատուկ չափանիշների համապատասխանելու դեպքում ընկերությունները հնարավորություն կունենան ստանալ վարկեր` 2%-ով ցածր տոկոսադրույքով եւ մինչեւ 1 մլրդ դրամ ծավալով, իսկ գույքի գնահատման եւ նոտարական վավերացման ծախսերը կկրի բանկը:
Բանկն առաջարկում է անշարժ գույքի գրավադրմամբ վարկային սահմանաչափ` հաստատված գույքի լիկվիդային արժեքի եւ վարկունակության չափանիշների հիման վրա, որի ներքո հնարավոր է ստանալ վարկ, վարկային գիծ եւ օվերդրաֆտ` առանց բանկի կողմից հետագա լրացուցիչ ուսումնասիրության:
Վարկային սահմանաչափը կարող է տրամադրվել նաեւ առանց վարկունակության գնահատման` գրավադրվող գույքի իրացվելի արժեքի մինչեւ 30% չափով, իսկ վարկունակության գնահատման դեպքում` մինչեւ 60% չափով:
Ամերիաբանկը մի շարք ոլորտների, այդ թվում` ՏՏ եւ հեռահաղորդակցության, հանքարդյունաբերության եւ էներգետիկայի, առողջապահության պետական եւ մասնավոր հատվածի ընկերությունների աշխատակիցների համար առաջարկում է վարկային պրոդուկտներ արտոնյալ պայմաններով եւ տրամադրման պարզեցված գործընթացով:
Վարկերի վերաֆինանսավորման արշավի ժամկետը բանկը երկարաձգել է մինչեւ 2017թ. հունվարի 31-ը` միաժամանակ բարելավվելով դրա պայմանները:
Դիտումների քանակը՝259
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ