Այս մտադրության մասին ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրենն ասել է այսօր Երեւանում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպման
Այս մտադրության մասին ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրենն ասել է այսօր Երեւանում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպման
ժամանակ:
«Շատ ուրախ եմ, որ Բեյրութում մեր վերջին հանդիպումից հետո այսօր Ձեզ արդեն Երեւանում եմ տեսնում։ Լիահույս եմ, որ կշարունակենք մեր գործնական քայլերը այս ներդրումային ծրագրի իրականացման ուղղությամբ»,- ասել է Սուրեն Կարայանը:
Նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել ծրագրի իրականացմանը:
Կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ ավարտին են մոտեցել տարածքի ձեռքբերման աշխատանքները։ Ավարտական փուլում են նաեւ կազմակերպության կողմից իրականացվող ուսումնասիրությունները՝ ներդրումային ծրագրի իրականացման հաջորդ քայլերին անցնելու համար։