Կառավարությունում նշել են, որ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը հանձնարարվել է մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել փաստաթղթից
Կառավարությունում նշել են, որ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը հանձնարարվել է մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել փաստաթղթից
բխող օրենքի նախագիծը:
Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կառավարությունը ստանձնել է պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ձեւաչափով գործարքների ամբողջական, համակարգային մոտեցման եւ Հայաստանում դրանց իրականացման համար ամուր հիմքերի մշակման հանձնառություն:
Կառավարության նպատակն է մասնավոր հատվածի ուժեղ կողմերի եւ հնարավորությունների համախմբման միջոցով նպաստել տնտեսական եւ սոցիալական զարգացմանը Հայաստանում, միաժամանակ ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավման, երկկողմ պարտավորությունների սահմանման եւ ռիսկերի բաշխման միջոցով խթանել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացումը։ Բացի այդ, ՊՄԳ կիրառումը հնարավորություն կտա նպաստել երկրի ենթակառուցվածքների զարգացմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, մասնավոր հատվածի ֆինանսական եւ ոչ միայն ֆինանսական հնարավորությունների կենտրոնացմանը, պետություն-մասնավոր հատված երկխոսության արդյունավետ իրագործմանն ու ապահովմանը:
Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել նաեւ նախկինում ընդունած որոշման մեջ, ըստ որի՝ առաջարկվում է առեւտրական կցորդների եւ առեւտրական ներկայացուցչությունների ղեկավարներ պաշտոններում նշանակել նաեւ տնտեսության տարբեր ոլորտներում ձեռնարկատիրական գործունեության փորձ ունեցող անձանց։
Փոփոխությամբ ակնկալվում է դաշտն ավելի ընդլայնել եւ հնարավորություն ընձեռել, որ առեւտրական ներկայացուցիչ նշանակվի նաեւ մասնավոր հատվածից, որը կունենան որոշակի ձեռնարկատիրական փորձ: